Wikileaks-ը նոր բացահայտումներ է արել Ադրբեջանի վերաբերյալ
Նմանատիպ
Գերմանական ELEMAN GmbH ընկերությունը Ադրբեջանին երկու լրտեսական սերվերներ է վաճառել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման սենսացիոն հայտարարությամբ սեպտեմբերի 5-ին հանդես է եկել հայտնի սկանդալային Wikileaks կայքը:
ELEMAN GmbH ընկերությունը Ադրբեջանում հանդիսացել է էլեկտրոնային ծրագրավորումն ապահովող առաջատար ընկերությունը: Տվյալ ընկերության հիմնական պրոֆիլը եղել է PSTN, PABX, WI-FI, WIMAX եւ այլ ծրագրերի ապահովումը: Ընկերությունը գործունեությունն Ադրբեջանում դադարեցրել է 2012 թ-ի փետրվարին:
Ընդհանուր առմամբ’ Wikileaks-ը ցանցում տեղադրել է ծրագրային ապահովման գծով ավտորիտար երկրների’ այդ թվում Ադրբեջանի հետ առաջատար գերմանական ընկերությունների համագործակցության մասին 249 փաստաթուղթ: «Փաստաթղթերում մանրամասնորեն պատմվում է հեռախոսազանգերի, SMS-երի, MMS-երի, էլեկտրոնային հասցեների, ֆաքսի եւ արբանյակային հեռախոսակապի միջոցով զանգվածային ինֆորմացիայի խլելու մեթոդների մասին»,- նշում է Wikileaks-ը:
Կայքը հայտնում է, որ իր ծրագրերի հիմնական գնորդները հատուկ ծառայության մարմիններն են: Մասնավորապես, փաստաթղթերը վերաբերում են Gamma International եւ Trovocor ընկերություններին, որոնք «Լրագրողներն առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության ցուցակում նշված են որպես «ինտերնետի թշնամի»:
Գաղտնազերծված ֆայլերում հիշատակվում են նաեւ Cobham, Amees, Digital Barriers, ETL Group, UTIMACO, Telesoft Technologies եւ այլ ընկերությունների անունները: Wikileaks-ի կողմից ստացված փաստաթղթերի շնորհիվ կարելի է հասկանալ, թե ինչպես եւ ինչի օգնությամբ են վիրտուալ աշխարհում հետեւում մարդկանց, կյանքում’ նրանց շփումներին: Այդ սերվերների օգնությամբ կարելի է օրվա ընթացքում համապարփակ հսկողության տակ պահել բոլոր մարդկանց:
Wikileaks-ն աշխարհում հայտնի է դարձել 2010 թ-ին, երբ իր կայքում տարածել է սենսացիոն տեղեկություններ պարունակող ԱՄՆ-ի ամբողջ դիվանագիտական նամակագրությունը: Ամերիկյան իշխանությունները ջանում են հասնել կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնից ԱՄՆ արտահանձնելուն, որտեղ նա թաքնվում է Էկվադորի դեսպանատան տարածքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում