Հիմա էլ Թուրքիան է ընկել հաքերների ձեռքը
Նմանատիպ
Թուրքական հայտնի RedHack հաքերային խմբավորումը կոտրել է երկրի Անվտագության գլխավոր վարչության պաշտոնական ինտերնետային կայքը:
Հաքերային խմբավորման հարձակման դրդապատճառը եղել է Գեզի զբոսայգին քանդելու կապակցությամբ երկրում սկիզբ առած հակակառավարական ելույթները ճնշելու ժամանակ պետության գործողությունները: «5 մարդու սպանելուց, 12-ի աչքը հանելուց և 8 հազար մարդու վիրավորելուց հետո կարծում էիք’ կարո՞ղ եք հանգիստ լինել»,- այսպիսի գրություն են թողել հաքերները Անվտանգության վարչության պաշտոնական կայքում: Կայքի նորմալ գործունեությունը վերականգնվել է որոշ ժամանակ անց:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվեցին հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյուն քում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում