Սիրիայի հումանիտար ճգնաժամը խոշորագույնն Է նորագույն պատմության մեջ. ՄԱԿ
06/09/2013 11:41
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սեպտեմբերի 6-ին հայտարարել Է, որ Սիրիայի հումանիտար ճգնաժամը նախադեպը չունի նորագույն պատմության մեջ, եւ հորդորել Է G20-ի գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին՝ գտնել հակամարտության քաղաքական լուծում:
«Սա իր մասշտաբներով նախադեպը չունեցող հումանիտար ճգնաժամն Է նորագույն պատմության մեջ: Աշխարհը պետք Է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի վերջ դնի Սիրիայի ժողովրդի տառապանքներին»,-ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը, որը նվիրված Էր Սիրիայի վերաբերյալ հումանիտար նախաձեռնության քննարկմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում