Ադրբեջանի նախագահի թեկնածուն բողոք կներկայացնի ՄԱԿ-ին
Նմանատիպ
Ադրբեջանի ընդդիմության և ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի միասնական թեկնածու, կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը բողոք կներկայացնի ՄԱԿ-ին, եթե Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհաստատի երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Turan գործակալությանը հայտնել է Իբրահիմբեկովի իրավաբան Ֆուադ Ագաևը:&nbs p;Իբրահիմբեկովի թեկնածությունն ընդունելու հարցը վերջնականապես կքննարկվի սեպտեմբերի 6-ի երկրի Գերագույն դատարանում:
Ադրբեջանի ԿԸՀ-ն հրաժարվել էր ընդունել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը նախագահի ընտրություններում’ իր այդ որոշումը պատճառաբանելով նրանով, որ Իբրահիմբեկովը Ռուսաստանի քաղաքացիություն ունի եւ վերջին 10 տարիներին Ադրբեջանում մշտապես չի բնակվել:
Նկատի ունենալով ԿԸՀ-ի նման մոտեցումը’ «Ազգային խորհուրդը» օրերս դաշինքի պահեստային թեկնածու էր առաջադրել Բաքվի պետական համալսարանի Եվրոպայի եւ Ամերիկայի երկրների նոր եւ նորագույն պատմության ամբիոնի պրոֆեսոր Ջամիլ Հասանլըին:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում