Էրդողանը կրկին ծաղրի առարկա է
Նմանատիպ
Թուրքական Penguen երգիծական հանդեսը հերթական անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրված ծաղրանկար է հրապարակել: Հանդեսը հաճախ է քննադատել Թուիրքիայի վարչապետի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Այս անգամ հանդեսը ծաղրել է Էրդողանին’ Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու պատրաստակամության համար:
Թուրքական երգիծական հանդեսը Սիրիայի վրա ռազմական հարձակման հարցում ամենամեծ ցանկությունն արտահայտած եւ աշխարհում միայնակ մնացած Էրդողանին պատկերել է զենքը ձեռքին եւ հորդորել չարտասվել: Հանդեսն ավելի վաղ հրապարակել էր Եգիպտոսի իրադարձություններում զոհված աղջնակի համար արտասվող Էրդողանի ծաղրանկարը, որի տակ գրառել էր. «Գեզիի զբոսայգու սպանված պաշտպանների համար լացելու փոխարեն Էրդողանը կոկորդիլոսի արցունքներ է թափում օտարների համար:
Երեկ Էրդողանին ծաղրել էր նաեւ թուրքական երգիծական Leman շաբաթական հանդեսը, որը հաճախ է դեմ հանդես գալիս Սիրիայի վրա հնարավոր ռազմական գործողություններին: Հանեդեսն իր կազմի վրա Թուրքիայի վարչապետ Էրդողանին ներկայացրել է որպես Սիրիայի «Ռեմբո»: Դրանով հանդեսը քննադատել է Սիրիայի վրա ռազմական գործողություն իրագործելու արեւմտյան գործընկերներից ավելի մեծ ցանկություն դրսեւորած Թուրքիայի վարչապետին:
«Ներքին քաղաքականության մեջ դժվարություններ ունեցող, դոլարի փոխարժեքի աճը կանգնեցնել չկարողացող, վառելիքի եւ բենզինի վրա ցնցող հավելավճարներ սահմանող իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարությունը եւ վարչապետ Էրդողանն արտաքին քաղաքականության մեջ ունեցած անհաջողություններից աշխատում են դուրս գալ Սիրիայի ճգնաժամի միջոցով: Սակայն այն դեպքում, երբ գերուժերը պատերազմի հարցում չափավոր քայլեր են անում, «բազեից ավելի բազեական, արծիվից ավելի արծվական Էրդողանը սեփական փակուղի փողոցն է ստեղծում»«,- մեկ նաբանել է Leman-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում