Ռուս գիտնականները պատվաստանյութ են մշակում ծխելու դեմ
Նմանատիպ
Ծխելու դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակում են ռուս գիտնականները, կարող Է դեղատներում հայտնվել արդեն հինգ տարի անց: Այդ մասին սեպտեմբերի 6-ին հայտնել Է դեղորայք մշակող «Սելեկտա (ՌՈւՍ)» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Օվչիննիկովը: «Մենք այժմ սկսում ենք կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը»,-ասել Է նա, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Սելեկտա (ՌՈՒՍ)»-ը ամերիկյան ինովացիոն ընկերության «դուստրն» Է, որը 2012 թվականին իր ստորաբաժանումը բացեց Խիմկիում: Օվչիննիկովի խոսքով, «հակածխախոտային» եւ մի շարք այլ պատվաստանյութերի մշակումը Ամերիկայից տեղափոխվել Է Ռուսաստան, «քանի որ այստեղ աշխատում են պահանջվող որակավորման մասնագետները»: Իրենց դերը խաղացել են նաեւ ֆինանսավորման նպաստավոր պայմանները:
Գիտնականը նշել Է, որ ծխախոտի կախվածությունից «բուժման գոյություն ունեցող մեթոդները քիչ արդյունավետ են, եւ նոր պատվաստանյութը պետք Է բեկում մտցնի այդ ոլորտում: Դրա գործողության արդյունքում օրգանիզմը կսկսի ստեղծել հակամարմիններ, որոնք կարգելափակեն նիկոտինը, նախքան ուղեղին հասնելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում