Հայերը Սուրբ Խաչում կմասնակցեն պատարագի

Վանի Գևաշ գավառի քաղաքապետ Նազմի Սեզերը հայտարարել է Սուրբ Խաչ եկեղեցի ամենամյա ուխտի եկող հայերին հյուրնընակելու իրենց պատրաստակամության մասին, տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Քաղաքապետը նշել է, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի Վան ժամանած հայերը կարողանան իրենց հանգիստ զգալ: «Սպասվում է, որ պատարագին կմասնակցի շուրջ 6 հազար մարդ: Նախապատրաստողական բոլոր աշխատանքներն ավարտին են հասցվել: Այս տարի արդեն 4-րդ անգամ նախատեսվող ամենամյա պատարագի արարողության համար «Գևաշի ձայն» պարբերականի հետ մեկտեղ ծրագիր ենք իրականացնում’մեր տներում հյուրընկալելու արտասահմանից եկող հյուրերին»,- պատմել է Նազմի Սեզերը’ պատմելով, որ նախորդ տարի նրանք այս կերպ հյուրընկալել են մոտ 700 հյուրի:

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում այս տարի պատարագ կիրականացվի սեպտեմբերի 8-ին: Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ասել է, որ Սուրբ Խաչում այս անգամ կայանալիք պատարագում աղոթելու են Մերձավոր Արեւելքի խաղաղության համար, և հանդես են գալու միջազգային հանրությանն ուղղված խաղաղության հաստատման կոչով: Այս տարի նախատեսվում է Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ զանգվածային մկրտություն իրականացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում