Իրանն ուղորդում է իրաքցի զինյալներին
Նմանատիպ
Ամերիկյան հետախուզությունը որսացել Է այն բանակցությունները, որոնց ընթացքում իրանական հատուկ ծառայությունները իրաքցի զինյալներին հրաման են տվել գրոհել Բաղդադում ԱՄՆ-ի եւ դիվանագիտական այլ ներկայացուցչությունների վրա այն դեպքում, եթե արեւմտյան տերությունները ռազմական հարված հասցնեն Սիրիային: :
Ինչպես նշում Է հրատարակությունը, հղում անելով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների անունները չնշված ներկայացուցիչների, հրամանը տվել Է Իսլամական հեղափոխության պահապանների կազմի մեջ մտնող «Ալ Քուդս» Էլիտային հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասըմ Սուլեյմանին:
Իրաքցի շիաների խմբավորումներին իր դիմումի մեջ Սուլեյմանին, թերթի, աղբյուրի տվյալներով, կոչ Է արել նրանց՝ պատրաստ լինել այն բանին, որ Վաշինգտոնը կարող Է ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ: Այս կապակցությամբ իրանական կողմը մեկնաբանումներ չի արել:
Նախօրյակին Սուլեյմանին հայտարարել Է, որ Իրանը «մինչեւ վերջ կաջակցի Սիրիային» ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի դեմ հանդիման: «Միացյալ Նահանգները չի ձգտում մարդու իրավունքները պաշտպանել Սիրիայում,- Սուլեյմանիի խոսքը մեջբերել Է «Ֆարս» գործակալությունը:-Նրա նպատակը (Իսրայելին) դիմադրության ուժերի ոչնչացումն Է»:
Գեներալը նշել Է, որ նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու համար Վաշինգտոնն օգտագործում Է ինչպես քաղաքական ճնշումը, այնպես Էլ հատուկ մեթոդներ, ներառյալ «Ալ Քաիդա»-ի զինյալներին Սիրիայի տարածք ուղարկելը:
Իր հերթին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը բացառել Է Իսլամական Հանրապետության զինված ուժերի ուղղակի մասնակցությունը հնարավոր հակամարտությանը Սիրիայում: «Սիրիացիներն իրենք Էլ ունեն հակաօդային պաշտպանության համակարգեր»,-ասել Է նա:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սեպտեմբերի 5-ին հայտարարել Է, թե Վաշինգտոնը «լուրջ սխալ Է թույլ տվել Սիրիայի հարցում, եւ կասկած չկա, որ ամերիկացիները տանուլ կտան»:
«Կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման պատրվակով եւ իբր հումանիտար բնույթի նկատառումներով» ԱՄՆ-ը մտադիր Է ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ»,- ընդգծել Է նա:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Սիրիայի դեմ ցանկացած ագրեսիա «ոչ միայն բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի համար, այլեւ կազդի ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցների վրա»: «Ելնելով իր կրոնական եւ մարդասիրական պարտավորություններից, Իրանն աշխատելու Է օգնել սիրիական ժողովրդին որեւԷ խնդրի ծագման դեպքում»,- ընդգծել Է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում