Ընթրիքը սրել է G20-ի ղեկավարների տարաձայնությունները
06/09/2013 14:23
Նմանատիպ
G20-ի ղեկավարների ընթրիքի ընթացքում հաստատվեցին սիրիական հակամարտության լուծման հարցում առկա տարակարծությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է սիրիական թեմատիկայի քննարկմանը, ապա ընթրիքի ընթացքում հաստատվեցին ղեկավարների տարակարծությունները: Մի շարք պետություններ պաշտպանում էին շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, շրջանցելով լեգիտիմ միջազգային մարմինները: Մի ամբողջ շարք այլ պետություններ կոչ էին անում չանտեսել միջազգային իրավունքը եւ չմոռանալ այն մասին, որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է իրավասու որոշում ընդունել ուժի կիրառման մասին»,- ասել է Պեսկովը:
Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ «ուժերը մոտավորապես հավասար էին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում