«Economist». Թուրքիան գլխավորում է ամենափխրուն տնտեսությունների ցուցակը

Անգլիական «Economist» հանդեսն աշխարհում «ամենափխրուն զարգացման մեջ գտնվող տնտեսությունների» ցուցակում 26 երկրների շարքում Թուրքիային դասել է առաջին տեղում: Հանդեսը հաշվի է առել առկա տնտեսական մեծ ճեղքվածքը, կարճաժամկետ արտաքին պարտքը, արագ վարկային աճն ու արտաքին պարտքի դանդաղ մարման գործոնները:

նշված չորս չափանիշների համար սահմանված 20 միավոր ռիսկերի սանդղակում Թուրքիան ստացել է 18 միավոր, որին իրենց ստացած 13 միավորներով հետեւում են Կոլումբիան եւ Հարավային Աֆրիկան: Ցուցակում տնտեսության փխրունության մեծ ռիսկայնություն ունեցող «կարմիր տարածաշրջանում» հայտնված երկրների շարքում են դասվել Արգենտինան, Բրազիլիան, Ուկրաինան եւ Վենեսուելան: «Դեղին տարածաշրջանում» փխրուն տնտեսություն ունեցող երկրներ են համարվել Հնդկաստան ը, Մեքսիկան, Եգիպտոսը եւ Պակիստանը, իսկ «կանաչ տարածաշրջանում»’ ամենանվազ փխրուն տնտեսություն ունեցողը’ Չինաստանը եւ Ռուսաստանը:

Հանդեսը նշել է, որ թուրքական լիրան այս տարվա սկզբից մինչ այժմ ԱՄՆ դոլարի համեմատ 13 տոկոսով ընկել է, եւ այդ անկումը կարող է ավելի մեծանալ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում