The New York Times. Սիրիայի Ազատ բանակի հերթական ոճիրը
Նմանատիպ
Ամերիկյան «Նյու Յորք Թայմս» թերթը հրապարակել է Սիրիայի ընդդիմության Ազատ բանակի մարտիկների կողմից Սիրիայի զինված ուժերի զինվորներին գազանաբար սպանելու հերթական տեսանյութը, որը ցնցել է ամերիկյան հասարակությանը:
Տեսանյութում, որն արվել է 2012 թ-ին, այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի ահաբեկիչ մարտիկները տանջանքների ենթարկելուց հետո գազանաբար սպանում են Սիրիայի պետական բանակի’ գերի ընկած կիսամերկ 7 սպաներին:
Ամերիկյան հեղինակավոր թերթն այդ տեսանյութը հրապարակել է որպես եւս մեկ ապացույց այն բանի, որ Սիրիան լի է ահաբեկիչներով, մոջահեդներով, մարդկանց առեւանգողներով եւ այն թափթփուկներով, որոնք արդեն 1,5 տարուց ավելի ցնցում են այդ երկիրը եւ ամբողջ Մերձավոր Արեւելքը: Հրապարակումն ԱՄՆ իշխանություններին ուղղված հիշեցում է, որը Սիրիայում ընդդիմադիր դաշնակիցներ է որոնում նախագահ Բաշար Ասադի կառավարությունը տապապելու համար:
Համացանցում հաճախ են տեսանյութեր տարածվել Սիրիայում ընդդիմադիր ուժերի հետ համագործակցող մոջահեդ գազանների խաղաղ բնակչության, այդ թվում կանանց եւ երեխաների ու կառավարական ուժերի դեմ կատարած ցնցող գործողությունների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում