G20-ի մասնակիցները միասին լուսանկարվել են
Նմանատիպ
G20-ի անդամ պետությունների ղեկավարները մասնակցել են լուսանկարման ավանդական արարողությանը, որը կազմակերպվել Էր Ստրելնայի Կոնստանտինովյան պալատի առջեւի հրապարակում:
G20-ի գագաթնաժողովի պաշտոնական կոլեկտիվ լուսանկարում արտացոլվել են 34 մասնակիցներ՝ ազգային պատվիրակությունների եւ միջազգային պատվիրակությունների ղեկավարները, ներառյալ հինգ կին: Ղեկավարները երեք շարքով դասավորվել են Պետրոս Առաջինի հուշարձանի կողքին տեղադրված հատուկ հարթակի վրա:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման, տեղ են զբաղեցրել առաջին շարքում, նրանց միջեւ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոհոնո Է:
Լուսանկարում առանձնանում են վառ հանդերձներ կրող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեն եւ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը: Աչքի Է ընկնում նաեւ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի գլխաշորը: Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Կրիստին Լագարդը մուգ գույնի զգեստներով են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում