ՆԱՏՕ-ի ռազմանավերը մտել են Բաթումի նավահանգիստ
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի 2-րդ Մշտապես գործող ռազմածովային հակաականային խմբի կազմից երկու գերմանական եւ մեկ թուրքական ֆրեգատ մտել են Բաթումի նավահանգիստ: Այդ մասին, սեպտեմբերի 6-ին հաղորդել Է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ գերատեսչության տվյալների՝ նավահանգստում տեղի Է ունեցել դիմավորման հատուկ արարողություն, որին մասնակցել Է ներքին գործերի փոխնախարար Վախթանգ Գոմելաուրին: Արարողությունից հետո փոխնախարարը ծանոթացել Է MOSEL հրամանատարական ռազմանավին:
Այցի շրջանակներում ռազմանավերի անձնակազմերը համատեղ վարժանքներ կանցկացնեն ծովի հատակում: Վրացական կողմից վարժանքներին կմասնակցեն հանրապետության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության հատուկ նշանակության ուժերի ջրասուզակները:
Այցը ծրագրված Էր դեռ սեպտեմբերի 5-ի առավոտյան, բայց անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել Էր:
Մինչդեռ, ինչպես Russia Direct հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարներն օրինաչափ մտահոգություն են առաջացնում Ռուսաստանում: «ՆԱՏՕ-ին Վրաստանի միանալու հեռանկարների շարունակվող քննարկումը օրինաչափ անհանգստություն Է առաջացնում մեզանում, եւ Թբիլիսիում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հիմքեր չեն տալիս այդ հարցում մեր դիրքորոշումը մեղմացնելու համար»,-նշել Է դիվանագետը:
«Վրաստանի անդամակցությունը բացասաբար կազդի դաշինքի հետ Ռուսաստանի հարաբերությունների ողջ համալիրի վրա»,-ընդգծել Է նա:
Օրերս Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել Է, որ Վրաստանի անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկը ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունն Է: Պաշտոնական Թբիլիսին ակնկալում Է, որ Վրաստանին կհաջողվի հայտնվել դաշինքի ընդլայնման հաջորդ ալիքի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում