G20-ն ավարտվել Է ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ
06/09/2013 16:52
Նմանատիպ
Ստրելնայի Կոնստանտինովյան պալատում ավարտվել Է G20-ի երկօրյա գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրը: Դրա մասնակիցներն անցկացրել են երկու աշխատանքային նիստ, ինչպես նաեւ աշխատանքային նախաճաշ «աուտրիչ» ձեւաչափով, որին հրավիրված Էին մի շարք պետությունների մի միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Քննարկվել են գլոբալ տնտեսական օրակարգի հանգուցային հարցերը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍ Ս-ին:
Օրակարգից դուրս նախօրյակին կայացած աշխատանքային ճաշի ընթացքում գագաթնաժողովի մասնակիցներն ընդլայնված կազմով քննարկել են նաեւ միջազգային իրադրության ամենասուր հարցը՝ Սիրիայի վիճակը:
Գագաթնաժողովի արդյունքում ընդունվել են համատեղ փաստաթղթեր:
G20-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում 2014 թվականին: 2015 թվականին G20-ին հրավիրել Է Թուրքիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում