Միջազգային հանրությունը պետք Է կանխի սիրիական պատերազմը. Լավրով
Նմանատիպ
Միջազգային հանրակցությունը պետք Է հնարավոր ամեն ինչ անի Սիրիայում ուժային սցենար թույլ չտալու համար: Այդ մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով G20-ի երկրներից իր պաշտոնակիցների աշխատանքային լանչի ավարտից հետո, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Նրա խոսքով՝ ավելի ու ավելի մեծ թվով երկրներ են սկսում հասկանալ ուժային սցենարի կործանարարությունը: «Ըստ իս, նկատվում Է, որ պատասխանատու պետություններից շատերը շատ հստակ ըմբռնում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ ուժի կիրառումը ըստ Էության խաչ կդնի քաղաքական կարգավորմանը եւ միջազգային խորհրդաժողովի գումարմանն ուղղված ջանքերի վրա»,-ասել Է Լավրովը:
«Մեր ընդհանուր եզրակացությունն այն Է, որ պետք Է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ուժային սցենարին թույլ չտրվի թաղել քաղաքական սցենարը»,-ընդգծել Է նախարարը եւ հավելել, որ «դրա համար ժամանակ դեռեւս կա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում