Էրդողանին Արգենտինայում կդիմավորեն բողոքի ակցիայով
07/09/2013 12:24
Նմանատիպ
Արգենտինայի Հայերի երիտասարդական միությունը պատրաստվում է Բուենոս Այրես մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել բողոքի ակցիայով: Այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Թուրքիայի և Էրդողանի դեմ բողոքի ցույց իրականացնելու համար հայ երիտասարդները նախատեսում են հավաքվել «Հիլթոն» հյուրանոցի առջև, ուր Թուրքիայի վարչապետը մասնակցելու է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը հյուրանկալող քաղաքի անվան հրապարակման պաշտոնական արարողությանը: «Կոչ ենք անում բոլոր հայերին հանուն արդարության բողոքել Թուրքիայի և Էրդողանի դեմ»,- ասվում է Արգենիտայի Հայերի երիտասարդական միության տարածած հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում