ԱՄՆ-ն Թուրքիայի հարավից հետ է կանչել դիվանագետների մի մասին
07/09/2013 13:18
Նմանատիպ
Ամերիկայի Միացյալ Նահանգներն, անվտանգության նկատառումներից ելնելով, րել է Ադանայում իր դիվանագետների թվաքանակը: Այս մասին հաղորդում է թուրքական t24.com.tr կայքը: Միաժամանակ, ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Թուրքիայի հարավ’ Սիրիայի հետ սահմանակից շրջաններ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պահանջով’ ամերիկացի դիվատանգետները լքել են նաև Լիբանանը:
Նման նախազգուշացումները եկել են այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության մասին: Ահաբեկչական հարձակման ենթարկվելու սպառնալիքի տակ շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն երկարաժամկետ դադարեցրել է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների 19 դեսպանությունների աշխատանքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում