Սիրիահայությանը շտապ օգնության է տրամադրվում. Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ
Նմանատիպ
Դամասկոսում իրավիճակը համեմատաբար հանդարտ է և խաղաղ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: «Հիմա բոլորս սպասում ենք համաշխարհային քաղաքականության որոշմանն ու դրա հիման դրա սպասվող գործողություններին: Կյանքն իր բնականոն հունով ընթանում է, կրակոցների ձայներ երբեմն լսելի են, բայց դրանք արդեն սովորական են դարձել»,- հաղորդեց նա: Տեր Արմաշ եպ իսկոպոս Նալբանդյանը, անդրադառնալով Հալեպում տիրող իրավիճակին, նաև նշեց, որ մեկ շաբաթ է’ լուր չունի այնտեղից, քանի որևէ միջոցն չի գործում: «Տեղյակ եմ, որ սննդամթերքի, վառելանյութի և այլ կենցաղային պարագաների պակաս կա: Բայց Սիրիայի իշխանությունները խոստացել են վաղը նորից ապահովել հեռահաղորդակցման գծերի աշխատանքը»,- ասաց Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Հարցին ի պատասխան, թե ինչ քայլեր են նախատեսվում Սիրիային սպառնացող վտանգի դեպքում’ Դամասկոսի թեմի առաջնորդը նշեց Սիրիահայության շտապ օգնության մարմնի գործունեության մասին, որը ժողովներ է անում, քննարկում սիրիահայերին օգնության բոլոր տարբերակները: «Ինչպես գիտեք’ Սիրիայի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում’ Դամասկոսում և Հալեպում, գործում է Սիրիահայության շտապ օգնության մարմինը, որն ստանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն հայոց կառողիկոց Գարեգին Բ-ի աջակցությունը: Մենք փորձում ենք սննդամթերքով և այլ կենցաղային պարագաներով օգնել Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին, իսկ բնակավայրերից տարհանելու համար մեծ կազմակերպչական ուժ է հարկավոր»,- նշեց նա:
Ադրադառնալով ռուսական նավերով հայերին Սիրիայից դուրս բերելու միջոցին’ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը նշեց, որ դա տարհանման հնարավորություններից մեկն է, որը նրանք ևս քննարկել են: «Մենք, անշուշտ, մտածել ենք այդ մասին, բայց չենք սահմանափակվում միայն մեկ հնարավորություն քննարկելով, հաշվի ենք առնում բոլոր հնարավոր տարբերակները: Բացի այդ, պետք է հաշվի առնենք նաև ժողովրդի ցանկությանը. նրանց մի մասը չի ցանկանում հեռանալ իր տնից: Այդ դեպքում մենք նրանց փորձում ենք օգնել’ կենսական պայմաններ ապահովելով»,- ասաց նա: Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը նաև հավելեց, որ մարդիկ ցանկանում են ժամանակավորապես հեռանալ երկրից ավելի ապահով վայր, մասնավորապես, Լիբանան, 1 շաբաթով կամ ամսով’ բայց նորից վերադառնալու ակնկալիքով:
ՄԱԿ-ի տվյալներով’ ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013թ.-ի ապրիլը մահացել է ավելի քան 100 հազար մարդ: Սիրայում ներքին գաղթականների թիվը 4.5 միլիոն է, իսկ մոտակա երկրներում փախստականների թիվը, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, գերազանցում է 2 միլիոնը: Կառավարական զորքերը փորձում են Հալեպն ազատագրել ընդդիմադիրներից: Գրեթե ամեն օր թեժ մարտեր են ընթանում, պայթյուններ ու հրթիռակոծություններ են լինում, որոնց ժամանակ տուժում է խաղաղ բնակչությունը, այդ թվում’ հայերը: Վերջին շրջանում հայ զինծառայողներ են մահացել մարտերի ընթա ցքում, բազմաթիվ հայեպահայեր վիրավորվել են, ոմանք երկրից դուրս գալու ճանապարհին առևանգվել, ապա բաց են թողնվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում