ԵԱՀԿ ներկայացուցիչները կհետեւեն Ադրբեջանում նախագահական ընտրություններին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, Միշել Վուասինի գլխավորությամբ, կայցելի Ադրբեջան’ հետևելու երկրում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը:

Վուասինը հայտնել է, որ իրենց առաջին այցելությունն Ադրբեջան տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, երկրորդը’ հոկտեմբերին 3-ին, իսկ երրորդ անգամ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Բաքու կժամանի արդեն ընտրությունների օրը:

Միշել Վուասինը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարն է:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում