Բակո Սահակյանն ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին
07/09/2013 16:55
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գկխավոր վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից Արցախում իրականացված աշխատանքներին եւ անելիք ներին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը Երեւանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված՝ ընդգծելով, որ այն նպաստում է խաղողագործության զարգացմանը Արցախի Հանրապետությունում: Երկուստեք նշվել է, որ համագործակցության ընդլայնման համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում