Գերմանիան միացել է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը պաշտպանող պետություններին
Նմանատիպ
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ևս միացել է այն պետություններին, որոնք աջակցում են Սանկտ Պետերբուրգում G20-ի գագաթնաժողովին Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի արտահայտած դիրքորոշմանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այդ մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելը’ Վիլնյուսում Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:
Ուրբաթ օրը 11 երկիր պաշտոնապես պաշտպանել են ԱՄՆ-ի դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ:
Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Կորեայի Հանրապետության, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի համաձայնությամբ ստորագրված փաստաթղթում, մասնավորապես, նշված է, որ երկրները պաշտպանում են միջազգային նորմերի լուրջ խախտմանն ի պատասխան հարված հասցնելու որոշումը: «Մենք դատապարտում ենք օգոստոսի 21-ին Դամասկոսի շրջակայքում քիմիական զենքի օգտագործումը, որը դարձել է խաղաղ բնակիչների մահվան պատճառ: Ապացույցները մատնանշում են, որ այդ հարձակման պատասխանատուն սիրիական իշխանություններն են»,-ասված է հայտարարության մեջ:
Այդ երկրների ղեկավարների կարծիքով’ քիմիական զենքի օգտագործման փաստն առանց արձագանք թողնելը կնշանակի մեծացնել դրա հետագա կիրառման և տարածման ռիսկը:
Այդ փաստաթուղթը ստորագրած պետությունները հաջորդաբար պաշտպանել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևը’ հաշվի առնելով, որ Անվտանգության Խորհրդի պատասխանատվության ներքո է միջազգային կարգավորումը, բայց նաև ընդունել են, որ Խորհուրդը կաթվածահար է եղել, ինչպես դա եղել է վերջին 2.5 տարվա ընթացքում: Երկրները ՄԱԿ-ից պահանջել են ներկայացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները, որպեսզի Անվտանգության Խորհուրդը ձեռնարկի համապատասխան գործողություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում