Մոսկվացիներն այսօր ընտրում են քաղաքապետին
08/09/2013 14:03
Նմանատիպ
Մոսկվայում այսօր առավոտյան բացված ավելի քան 3300 ընտրատեղամասերում սկսվել են Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: Քաղաքապետի պաշտոնին հավակնում են վեց թեկնածուներ’ ՌԴԿԿ Կենտկոմի փոխնախագահ Իվան Մելնիկովը, «Սպրավեդլիվայա Ռոսիայի» նախագահ Նիկոլայ Լեւիչեւը, ՌԼԴԿ-ի թեկնածու Միխայիլ Դեգտյարովը, ինքնաառաջադրված Սերգեյ Սոբյանինը, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին «Յաբլոկո» կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը:
Ընտրության օրը Մոսկվայի ընտրական հանձնաժողովներում ընդգրկված են շուրջ 44500 անդամ: Քաղաքացիների անվտանգությունը կապահովեն ոստիկանության 42000 աշխատակիցներ, որոնցից 10000-ը անմիջապես ընտրական տեղամասերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում