Իրանը և Իրաքը փորձում են կանխել Սիրիայի դեմ հարձակումը
Նմանատիպ
Իրանն անհանգստացած է տարածաշրջանում պատերազմի սանձազերծման փորձերից եւ այն կարծիքին է, որ Սիրիայի հակամարտությունը կարելի է լուծել միայն երկխոսության օգնությամբ: Այդ մասին սեպտեմբերի 8-ին Բաղդադում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում պատերազմ սանձազերծելու փորձերից եւ այն կարծիքին ենք, որ երկխոսությունը Սիրիայի հակամարտության լուծման միակ լուծումն է»,- հայտարարել է Զարիֆը Իրաքի իր պաշտոնակից Հոշիյար Զիբարիի հետ կայացած հանդիպմանը:
Դրա հետ մեկտեղ Իրանի եւ Իրաքի ԱԳ նախարարները դատապարտել են քիմիական զենքի կիրառումը Սիրիայում: «Քիմիական զենքի կիրառումը դատապարտելի է որ կողմից էլ որ այն կիրառվի»,- ասել է Զարիֆը: Նա նաեւ կոչ է արել տարածաշրջանի երկրներին՝ համագործակցել «Սիրիայի դեմ պատերազմին խանգարելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում