Քրդերը պաշտպքնվում են «Ալ Քաիդա»-ից
Նմանատիպ
Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները սեպտեմբերի 8-ին սիրիա-իրաքյան սահմանի Յարուբիա հսկիչ անցակետի մերձակայքում ջախջախել են ահաբեկիչների կազմավորումները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես «Աշ Շարկ ալ Աուսաթ» թերթին հայտնել է Քրդական դեմոկրատական միություն սիրիական կուսակցության աղբյուրը, հաջող անցկացված գործողության արդյունքում աշխարհազորայինները «վերացրել են այն սպառնալիքը, որը բխում էր սահմանամերձ շրջանում գործող ծայրահեղական խմբավորումներից, որոնք կապված են «Ալ Քաիդա»-ի հետ: Աղբյուրի խոսքով՝ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի եւ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» զինյալները մշտապես ահաբեկում էին Տել Կուջեր քաղաքի քուրդ բնակչությանը, քաղաք, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա:
«Զինված բախումների ընթացքում ոչնչացվել ու վիրավորվել են տասնյակ վարձու ահաբեկիչներ, շարքից դուրս է բերվել նրանց ռազմական տեխնիկան»,- պատմել է աղբյուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում