Թոնի Բլերը խնամիանում է Թուրքիայի հետ
09/09/2013 12:12
Նմանատիպ
Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի ավագ որդին’ Յուան Բլերն այս հինգշաբթի ամուսնանում է ծագումով թրքուհի Սյուզան Աշմանի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, Թոնի Բլերի թրքուհի հարսը Թուրքիայի նախկին պետական նախարար եւ Անկարայի նախկին քաղաքապետ Մեհմեթ Ալթընսոյի թոռնուհին է:
Անգլիական մամուլն այդ լուրը հայտնել է «Գալիս է Բլերի իսկական ժառանգորդը» խորագրով: Յուան Բլերի եւ Սյուզան Աշմանի հարսանյաց հանդեսը տեղի կունենա 2008 թ-ին Թոնի Բլերի գնած’ 4 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ South Pavilion առանձնատանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում