Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը ժամանել է Բաքու

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու: Այս մասին,  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները’ հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը:

ԵԱՀԿ Մինսկ խմբում համանախագահի պաշտոնում դա Ուորլիքի առաջին այցն է Ադրբեջան: Ենթադրվում է, որ ամերիկացի համանախագահը Բաքվում հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ:

Ջեյմս Ուորլիքն ավելի վաղ twitter-ի իր էջում գրառել էր, որ նա այցելելու է նաեւ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում