Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Լավրով
09/09/2013 12:42
Նմանատիպ
Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ռազմական լուծում չկա, մանավանդ ինտերվենցիայի միջոցով: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լամվրովը Սիրիայի Նախարարների խորհրդի փոխնախագահ, ԱԳ նախարար Վալիդ Մուալենի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը: «Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի Է եւ ենթակա չԷ կոնյունկտուրային տատանումների»,-ասել Է Լավրովը:
Իր հերթին Մուալենը հայտարարել Է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհակալ Է Վլադիմիր Պուտինին Սիրիայի նկատմամբ բռնած դիրքի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում