Եգիպտոսի զինվորականները արգելափակել են ահաբեկիչների թունելները

Եգիպտոսի զինվորականները արգելափակել են ստորգետնյա բոլոր այն թունելները, որոնցով ահաբեկիչներն ու մաքսանենգ բեռները Գազայի հատվածից տեղափոխվում էին Սինայի թերակղզի: Ինչպես հաղորդել է «Ալ Մասրաուի» տեղեկատվական պորտալը, դրանցից վերջին վեցը պայթեցվել են սեպտեմբերի 8-ին: Դաշտային հրամանատար Ուսամա Ասկարի խոսքով՝ այդ շրջանի նկատմամբ «լիակատար հսկողություն է հաստատված», տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Թերակղզու հյուսիսում ահաբեկիչների հենակետերի դեմ ընդգրկուն գործողության ընթացքում ձերբակալվել են երեք հարյուր զինված ծայրահեղականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում