Մոսկվան նոր քաղաքագլուխ ունի
09/09/2013 13:12
Նմանատիպ
Մոսկվայի ընտրված քաղաքագլխի պաշտոնակալման արարողությունը կարող Է տեղի ունենալ սեպտեմբերի 18-ին: Այդ մասին սեպտեմբերի 9-ին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է Մոսկվայի քաղաքապետարանի մի աղբյուր:
Մոսկվայի քաղաքագլխի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 8-ին: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի ղեկավար Վալենտին Գորբունովը, քվեարկության երկրորդ փուլ չի լինի:
Ընտրություններում բոլոր ձայների հաշվվման արդյունքում Սերգեյ Սոբյանինը հավաքել Է ձայների 51,36 տոկոսը, Ալեքսեյ Նավալնին՝ 27,24 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 32,07 տոկոս:
«Պաշտոնակալման հանդիսավոր արարողությունն ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբերի 18-ին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում