Ես Ռուսաստանին դաստիարակելու հավակնություններ չունեմ. Իվանաշվիլի
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին Է, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո դրական դինամիկա Է նկատվում Ռուսաստանի հետ հարաբերություններում:
«Ռուսաստանի հետ հարաբերություններում բացարձակ դրական դինամիկա Է, եւ ես նշել եմ, որ քայլերն արվել են երկուստեք»,-հայտարարել Է Իվանիշվիլին սեպտեմբերի 9-ին «Ազատություն» ռադիոյին տված հարցազրույցում:
Միեւնույն ժամանակ, վարչապետի խոսքով, Հարավային Օսիայի հետ սահմանում արգելափակոցներ տեղակայելու ՌԴ-ի գործողությունները չեն համապատասխանում հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Դրա հետ մեկտեղ նա հավելել Է, որ «Ռուսաստանը մեծ տերություն Է»: «Ես նրան դաստիարակելու հավակնություններ չունեմ… Պետք Է լինել սկզբունքային, կառուցողական եւ դիվանագետ. ինչ արած, մենք պետք Է հաշվի առնենք իրականությունը»,-նշել Է Իվանիշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում