Դամասկոսը պատրաստ է բանակցելու
09/09/2013 13:41
Նմանատիպ
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը վերահաստատել Է Սիրիայի իրադրությանը նվիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու Դամասկոսի պատրաստակամությունը:
«Մենք հաստատում ենք դրան մասնակցելու պատրաստակամությունը»,-ասել Է Մուալեմը սեպտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը:
Նա հավելել Է, որ ռազմական հարվածը կարող Է խափանել «Ժնեւ-2» խորհրդաժողովի գումարումը:
«Ռուսաստան մեր այցի կարեւորությանը պայմանավորված Է ռուս գործընկերների հետ այն բանի շուրջ կարծիքներ փոխանակելու ցանկությամբ, թե ինչպես թույլ չտանք ռազմական ագրեսիա»,-ասել Է Մուալեմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում