Թուրքիան տապալեց քրդական հարցի լուծումը
Նմանատիպ
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքային կազմակերպություն համարվող Քուրդիստանի համայնքների միությունը (KCK) հայտարարել է, որ Թուրքիայի տարածքից իր զինյալներին դուրս բերելու գործընթացը դադարեցնելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական T24 անկախ լրատվական կայքը, PKK-ն այդ մասին հայտարարել էր անցյալ շաբաթ, սակայն Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը հերքել էր այդ հայտարարությունը’ որակելով այն «ոչ պաշտոնական»:
Նշվում է, որ KCK-ն այսօր տարածած իր պաշտոնական հայտարարությունում նշել է, որ Թուրքիայից քուրդ զինյալներին դուրս բերելու’ մարտից սկսված գործընթացը դադարեցվում է «քրդական խնդիրը լուծելու ուղղությամբ թուրքական կառավարության կողմից քայլեր չկատարվելու պատճառով»:
PKK-ի զինյալներին Թուրքիայից դուրս բերելու մասին համաձայնությունը թուրքական կառավարությունը ձեռք է բերել Իմրալի բանտում ցմահ բանտարկություն կրող քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ Ազգային անվտանգության կազմակերպության աշխատակիցների միջեւ մեկ տարի տեւած բանակցությունների արդյունքում: PKK-ի զինյալների’ Թուրքիայի տարածքից հեռանալու դիմաց թուրքական կառավարոթյունը խոստացել է լուծել քրդական խնդիրը, սակայն այդ ուղղւոթյամբ դեռ ոչ մի կոնկրետ քայլ չի կատարել: Որոշ դիտորդների կարծիքով’ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» ? ?ուսակցությունն այդ քայլին գնացել է գիտակցաբար’ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քրդերի քվեները ստանալու ակնկալիքով: PKK-ն Թուրքիայում քրդերի մշակութային եւ քաղաքական իրավունքները ճանաչելու պայքարը սկսել է 1980-ականներից, որի ընթացքում թուրքական զինված ուժերի հետ բախումներում 40 հազարից ավելի մարդ է զոհվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում