Հայաստանը 128-րդն է ՄԱԿ-ի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում

ՄԱԿ-ն այսօր հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ամենամյա զեկույցը:

«Տնտեսագիտության, հոգեբանության, ազգային վիճակագրության եւ այլ ոլորտների մի շարք մասնագետներ ներկայացնում են, թե ինչպես լավ կենսակերպը կարող է արդյունավետորեն օգտագործվել ազգերի զարգացման համար», ասվում է ՄԱԿ-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ զեկույցի, աշխարհի ամենաերջանիկ պետություններն են Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Նիդերլանդներն ու Շվեդիան:

Հայաստանը նույնպես ներառված է այս ցանկի մեջ: 156 պետությունների մեջ մեր հանրապետությունը 128-րդն է: Նշենք, որ ցանկը եզրափակում է Տոգոն: Մեր հարեւաններ Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը գտնվում են համապատասխանաբար 134, 77, 116-րդ տեղերում:

Նմանապիտ նախորդ զեկույցը հրապարակվել է 2012-ին, որը փորձ կատարեց միջազգային ուշադրությունը սեւեռել երջանկության գլոբալ գաղափարի վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում