ՄԱԳԱՏԷ-ն չի կարող հաստատել, որ Իրանը միջուկային նյութերն օգտագործում Է միայն խաղաղ նպատակներով. Ամանո
09/09/2013 14:57
Նմանատիպ
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) չի կարող հաստատել, որ Իրանը միջուկային նյութերն օգտագործում Է միայն խաղաղ նպատակներով: Այդ մասին հայտարարել Է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ զեկույցով հանդես գալով կազմակերպության կառավարիչների խորհրդի նիստում, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Իրանն անհրաժեշտ մակարդակով համագործակցություն չի իրականացնում, որպեսզի մենք կարողանանք համոզվել չհայտարարագրված միջուկային ծրագրի եւ ակտիվության բացակայության հարցում: Ուստի գործակալությունը չի կարող հաստատել, որ միջուկային բոլոր նյութերն օգտագործվում են խաղաղ նպատակներով»,-պարզաբանել Է նա:
Ամանոյի խոսքով՝ Իրանն առանց հետաձգելու պետք Է ավարտի միջուկային օբյեկտներ միջազգային փորձագետներին մուտքի ապահովման սկզբունքների համաձայնեցումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում