Վրաստանի վարչապետն ուսումնասիրում է Եվրասիական միությունը
09/09/2013 16:08
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել Է, թե ինքը նայում, հետեւում եւ ուսումնասիրում Է, թե ինչ Է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը, եւ ինչ Է այդ ամենը նշանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իվանիշվիլին հայտարարել Է «Ազատություն» ռադիոյին տված հարցազրույցում:
«Մենք նայում, հետեւում եւ ուսումնասիրում ենք՝ ինչ Է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը, եւ ինչ Է այդ ամենը նշանակում: Ես երբեք մեր երկիրը փորձադաշտ չեմ դարձնի: Մենք պետք Է վստահ լինենք՝ ինչ ենք ցանկանում եւ ինչ ենք անում»,- ասել Է Իվանիշվիլին:
Նրա խոսքով՝ դա հնարավոր Է միայն ուսումնասիրումից հետո, այն ժամանակ, երբ ինքը կտեսնի, որ այդ միավորումը կասկածելի չԷ եւ հետաքրքիր ու օգտակար Է երկրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում