Օբաման նամակ է հղել Ալիևին
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մինսկի խմբի նորանշանակ ամերիկյան համանախագահի Բաքու այցի կապակցությամբ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
- Կարդացեք նաև` Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը ժամանել է Բաքու
Նամակում Օբաման մասնավորապես նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու գործընթացում շատ բան է արվել: ԱՄՆ-ը նախագահը ընգծել է այն փաստը, որ իր լիկաատար համաձայնությունն է տվել Ջեյմս Օուրլիկայի’ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ դառանլուն’ հաստատելով Արցախյան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը:
Նամակի վերջում Օբաման հույս է հայտնել, որ հմուտ դիվանագետի նշանակումը նոր խթան կհանդիսանա կարգավորման գործընթացի համար ու կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղղակի երկխոսության հաստատմանը:
«Արդեն ժամանակն է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված նոր միջոցներ և ջանքեր գործադրել’ արդեն իսկ ձեռք բերված համաձայնության շրջանակներում»,- եզրափակել է ԱՄՆ-ի նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում