Թուրքիան պատրաստվում է Սիրիայի դեմ պատերազմի
Նմանատիպ
Թուրքիան սկսել է նոր ռազմաբազա կառուցել Սիրիայի հետ սահմանին:
Ռազմական տեխնիկան բեռնատար մեքենաներով բերվել է հարավային Հաթայ նահանգից և այժմ տեղակայվում է Սիրիայի Լաթաքիա քաղաքին մերձակա Քելդաղ սարի վրա: Նշվում է, որ այս ռազմաբազան կլինի հենց այն վայրում, որտեղ 2012 թվականին թուրքական ինքնաթիռ էր ընկել:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների’ զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները: ԱՄՆ-ը և նրա մի քանի դաշնակիցներ մտադիր են ռազմական սահմանափակ գործողություններ իրականացնել Սիրիայի դեմ’ առանց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում