Մեկնաբանվել է Թուրքիայում օլիմպիական խաղեր չանցկացնելու պատճառները
Նմանատիպ
Բուենոս Այրեսի փողոցներում հայտնված ‘ 2020թ.-ի օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելու դեմ գովազդային վահանակներում պատկերված է թուրք հատուկ ջոկատային, որը մահակով հետապնդում է օլիմպիական մարզիկին: Այդ ցուցապաստառների տակ գրված է. «Մարդու իրավունքները ոտնահարող երկրում չի կարող օլիմպիադա կազմակերպվել»:
2020թ.-ի օլիմպիական խաղերը անցկացնելու համար պայքարել են Մադրիդը, Տոկիոն եւ Ստամբուլը: Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն հայտարարել է, որ 2020թ.-ի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ օլիմպիական խաղերը Ստամբուլում չանցկացվելու պատճառը մայիսի 31-ից, Գեզի զբոսայգու բնապահպանական շարժումից սկսված հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաներն են եղել, որոնք ճնշելու համար թուրքական կառավարությունն անհամաչափ ուժ է գործադրել: Թուրքիայի ամբողջ տարածքով տեղի ունեցող այդ ակցիաներում 5 մարդ է զոհվել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով, հազարից ավելի մարդիկ էլ ձերբակալվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում