Սիրիան ողջունում է իր քիմիական զենքը միջազգային կառույցների հսկողության տակ դնելու ՌԴ առաջարկը
Նմանատիպ
Դամասկոսը ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու հնարավորության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը: «Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ մեր բանակցությունների ընթացքում նա նախաձեռնություն է հայտնե լ քիմիական զենքի հետ կապված: Ես ուշադրությամբ լսել եմ նրա հայտարարությունը: Դրա հետ կապված հայտարարում եմ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը ողջունում է ռուսական նախաձեռնությունը’ ելնելով մեր քաղաքացիների կյանք հանդեպ սիրիական ղեկավարության հոգատարությունից եւ մեր պետոթյան անվտանգությունից»,- նշել է Մուալլեմը:
Նա ասել է, որ իր վստահությունն է հայտնել ՌԴ ղեկավարությանը, որը փորձում է կանխել ամերիկյան ագրեսիան Սիրիայի դեմ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 9-ին Սիրիային առաջարկել է քիմիական զենքը դնել միջազգայի վերահսկողության տակ’ ԱՄՆ ագրեսիան կանխելու համար:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում կառավարության զինված ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է, թե զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո կողմերը ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: ԱՄՆ-ը մեծացրել է Սիրիայի շուրջ ռազմական ներկայությունը՝ ակտիվացնելով ռազմական միջամտության սցենարի քնն? ?րկումները: Սիրիայի կառավարությունը օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները:
Նույն օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական հարվածներ կհասցնի Սիրիային, եթե Կոնգրեսից ստանա համաձայնություն: Թուրքիայում եւս սահմանային զորքերը բերվում են մարտական պատրաստության:
ՄԱԿ-ի տվյալներով’ ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013թ.ի ապրիլ այդ երկրում մահացել է ավելի քան 100 հազար մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում