Հիլարի Քլինթոնը համաձայնվել է Ռուսաստանի առաջարկի հետ, բայց …
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 9-ին հայտնել է, որ պաշտպանում է Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողության տակ դնելու Ռուսաստանի նախաձեռնությունը, բայց այդ առաջարկը չպետք է կասեցնի ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքը:
Ռուսաստանի առաջարկը «կարեւոր քայլ է», ասել է Քլինթոնը: Սակայն դա «չի կարող արդարացում լինել» Սիրիայի նկատմամբ գործողությունների կասեցման կամ այդ երկրում շարունակվող բռնությունների համար: Քլինթոնը Սպիտակ տանը ելույթ է ունեցել վայրի բնության պաշտպանությանը նվիրված համաժողովում:
«Ասադի ռեժիմի կողմից զանգվածային բնաջնջման զենքի անմարդկային օգտագործումը… խախտում է համաշխարհային նորմերը, ուստիեւ պահանջվում է միջազգային հանրակցության խիստ պատասխանը»,- ասել է Քլինթոնը, որը նաեւ աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, ով ձգտում է Կոնգրեսի համաձայնությանը հասնել Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում