Ադրբեջանի զինվորները կերակրվում են սատկած անասունների մսով
Նմանատիպ
Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Ասլան Ասլանովը խոստովանել է, որ երկրում տարածված բունյավիրուսից սատկած անասունների միսը իրացվում է նաեւ բանակում: «Այս վիրուսը մարդկանց չի անցնում: Նախարարն ու ես եղել ենք տեղերում: Մենք էլ ենք կերել այդ անասունների մսից: Այդ միսն ուտում են նաեւ մեր զինվորները, մեր մարդիկ, եւ ոչ մեկս էլ չենք մահացել», -ասել է նա:
Ինչպես հաղորդում է «Բիզիմ յոլ» թերթը, գյուղատնտեսության գծով փորձագետ Վահիդ Մեհեռեմովը գտնում է, որ փոխնախարարի հայտարարությունը կոմպետենտ չէ եւ քրեապես պատժելի է: «Հիվանդ անասունների միսը վաճառվում է ամենուրեք: Այդ բոլորը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հանուն իրենց շահի, չինովնիկները ռիսկի են ենթարկում մարդկանց կյանքը: Այդ հիվանդության’ մարդկանց վրա ազդեցության մասին գիտական տեղեկություններ դեռեւս հայտնի չեն, իսկ փոխնախարարը խոսում է ա յդ մսով զինվորներին կերակրելու մասին: Սա դատախազության կողմից քննելու խնդիր է: Մենք ժամանակին տեղեկացրել ենք, որ համաշխարհային պրակտիկայում այդ վիրուսն օգտագործվում է ռազմական նպատակներով»,- ասել է փորձագետը:
Ադրբեջանի սպառողների միության ղեկավար Էյուբ Հուսեյնովն էլ հայտարարել է, որ իրենք բազմաթիվ դեպքեր գիտեն, երբ գնորդները ֆերմերներից գնել են սատկած անասունների միսը եւ դրանք իրացրել Բաքվի խանութներում:
Հուսեյնովն ավելի վաղ «Բիզիմ յոլ»-ին հայտնել էր, որ Ադրբեջանում սատկած անասունների լեշ հավաքող խմբեր կան, որոնք հովանավորվում են պետական կառույցների կողմից, եւ որ նրանք Բաքվում հատուկ պահեստներ եւ վաճառքի ցանցեր ունեն:
Ադրբեջանում բունյավիրուսը խոշոր եղջերավոր անասունների մեջ սկսել է տարածվել օգոստոսի 14-ին տեղացած ուժգին անձրեւից հետո: Այն արդեն տարածվել է Ադրբեջանի 37 շրջաններում: Այդ վիրուսից տասնյակ հազարավոր անասուններ արդեն սատկել են: Բունյավիրուսով վարակված անասունի մսից Չինաստանում արդեն տասնյակ մարդիկ են մահացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում