Քիզինջերն իր «օրհնությունն» է տվել Օբամային
Նմանատիպ
ԱՄՆ-ի քաղաքականության պատրիարք Հենրի Քիսինջերը սեպտեմբերի 9-ին CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ պաշտպանում է Սիրիայում ԱՄՆ-ի սահմանափակ ռազմական միջամտության վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը:
«Ավելի վաղ ես դեմ էի ամերիկյան ռազմական միջամտությանը եւ այդ մասին ասում էի հրապարակավ: Բայց այստեղ խոսքը զանգվածային ոչնչացման զենքի մասին է, ինչը հետեւանքներ ունի Սիրիայի սահմաններից դուրս… Այդ պատճառով եւ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը պատժելու համար ես պաշտպանում եմ նախագահ Օբամայի պահանջը»,- ասել է 90-ամյա նախկին պետքարտուղարը: Ընդսմին Քիսինջերը քննադատել է Օբամային այն բանի համար, որ նա ռազմական գործողությանը հավանություն ստանալու համար դիմել է Կոնգրեսին:
Հենրի Քիսինջերը պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 1973-1977 թվականներին Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի վարչակազմերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում