Իրաք-Թուրքիա սահմանային անցակետում այրվել են 40 բեռնատարներ
10/09/2013 11:57
Նմանատիպ
Իրաքյան Քուրդիստանի Զահոյի շրջանում, Թուրքիայի հետ «Իբրահիմ Խալիլ» սահմանակետում բեռնատարների կայանատեղիում ծագած հրդեհում այրվել են թուրքական ընկերություններին պատկանող 40 բեռնատարներ:
Հրդեհը, որը տեղի է ունեցել երեք օր առաջ, սկսվել է բեռնատարներից մեկի բաքի մեջ լցվող վառելիքի բռնկման արդյունքում: Կրակը կարճ ժամանակում փոխանցվել է իրար կողք կայանված բոլոր թուրքական բեռնատարներին: Փրկարարներին եւ հրշեջներին չի հաջողվել մարել կրակը, որն ամբողջությամբ այրել եւ անօգտագործելի է դարձրել Թուրքիա բեռներ փոխադրող թուրքական ընկերությունների 40 բեռնատար մեքենաները: Բեռնատարների սեփականատերերը հայտնել են, որ հրդեհի արդյունքո ւմ մեծ նյութական վնաս են կրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում