«Իրանը ողջունում Է Ռուսաստանի նախաձեռնությունը, որը նպատակամղված է ցանկացած ռազմական գործողություն կանխելուն»
Նմանատիպ
Իրանը պաշտպանել Է Սիրիայի ամբողջ քիմիական զենքը միջազգային հսկողության տակ դնելու Ռուսաստանի նախաձեռնությունը, որպեսզի հնարավոր լինի խուսափել Դամասկոսի դեմ ռազմական գործողությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հաղորդել են արեւմտյան լրատվական գործակալությունները՝ հղում անելով Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչին:
«Իրանը ողջունում Է Ռուսաստանի նախաձեռնությունը, որը նպատակամղված է ցանկացած ռազմական գործողություն կանխելուն: Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանն ազատվի զանգվածային բնաջնջման զենքից: Այդ ջանքերը պետք Է վերաբերեն նաեւ քիմիական զենքին, որն իրենց տրամադրության տակ ունեն սիրիական ապստամբական խմբավորումները»,-լրագրողներին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արիզլիե Աֆհամը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում