Օբամայի վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակի
Նմանատիպ
Ամերիկացիների 40 տոկոսն Է պաշտպանում արտաքին այն քաղաքականությունը, որը վարում Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, 57 տոկոսն այն համարում Է անհաջող: Այդ մասին վկայում Է հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացրել են «CNN» հեռուստաալիքը եւ «ORC» ֆիրման:
Սա «CNN»-ի կողմից անցկացված համանման հարցումների ողջ պատմության ընթացքում Օբամային աջակցության ամենացածր ցուցանիշն Է: Հունվարին Օբամային արտաքին քաղաքականության հարցում աջակցում Էր ամերիկացիների 54 տոկոսը, ապրիլին՝ 49 տոկոսը, հունիսին՝ 40 տոկոսը: «Դա կարող Է լինել այն բանի ազդանշանը, որ նախագահի մոտ, ով ավելի վաղ առավելագույն վարկանիշներ Էր արձանագրում արտաքին քաղաքականության նկատմամբ իր մոտեցման համար, խնդիրներ են ծագել»,-ասել Է «CNN»-ի հասարակական կարծիքի հարցերով տնօրեն Կիտինգ Հոլանդը:
Սիրիային վերաբերող առավել հրատապ խնդրի կապակցությամբ հարցման մասնակիցների միայն 31 տոկոսն Է աջակցում նախագահի քաղաքականությանը, իսկ 63 տոկոսը դրանից դժգոհ Է:
Օբամային աջակցության ընդհանուր վարկանիշը 45 տոկոսի մակարդակին Է, ընդ որում՝ 52 տոկոսն ասում Է, որ դժգոհ Է Սպիտակ տանը նրա աշխատանքից: Այս թվերը չեն փոփոխվել վերջին երեք ամսվա ընթացքում:
Հազար չափահաս ամերիկացիների շրջանում հեռախոսային հարցումն անցկացվել Է սեպտեմբերի 6-8-ը: Դրա վիճակագրական սխալմունքը 3 տոկոս Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում