Թուրքիան վերադառնում է Ղուրանի օրենքներին
Նմանատիպ
Թուրքիայում սեպտեմբերի 9-ից ուժի մեջ է մտել կեսգիշերից հետո ալկոհոլ օգտագործելու արգելքը: Այս մասին հաղորդում է թուրքական Radikal պարբերականը:
Արգելքը գործելու է կեսգիշերից մինչև առավոտյան 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Օրենքը խախտողների համար նախատեսվում են սահմանված չափի տուգանքներ:
Թուրքական իշխանությունների կողմից ընդունված այս օրենքը առաջացրել է թուրքերի դժգոհությունը: Նրանցից շատերը դժգոհել են, որ ստիպված են լինելու իրենց կրպակները և զվարճանքի վայրերը ժամանակից շուտ փակել:
Ավելի վաղ թուրքական խորհրդարանը հաստատել էր օրենքի նոր նախագիծը, համաձայն որի’ արգելվելու է նաև ոգելից խմիչքների ազատ վաճառքը: Դրանց վաճառքն իրականացվելու է միայն նախատեսված հատուկ վայրերում: Թուրքիայում արտադրվող կամ արտասահմանից ներմուծվող խմիչքների շշերի վրա լինելու են դրանց վնասակար լինելու վերաբերյալ նախազգուշացումներ, իսկ նախազգուշացման վերաբերյալ գրության բացակայության պարագայում խմիչքների վաճառքն արգելվելու է: Բոլոր նրանք, ովքեր, խախտելով օրենքը, ոգելից խմիչքի գովազդ կիրականացնեն, ստիպված կլինեն նախատեսված չափով տուգանք վճարել: Նոր օրենքը միաժամանակ սահմանափակումներ է մտցնում ծխախոտ օգտագործողների համար: Համաձայն նոր օրենքի’ արգելվելու է մեքենաներում վարորդների ծխելը, իսկ հասարակական տարբեր վայրերում գործելու են ծխելու սահմանափակումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում