Իրանը և ԱՄՆ-ն ուղերձներ են փոխանակել
10/09/2013 13:46
Նմանատիպ
Իրանը եւ ԱՄՆ-ը կապ են պահպանում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ լարվածության աճի առնչությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Մենք ԱՄՆ-ի հետ մի քանի ուղերձներ ենք փոխանակել»,- սեպտեմբերի 10-ին ԻՍՆԱ գործակալությունը մեջբերել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքը, որը կարճատեւ այցով ժամանել Էր Բաղդադ: ԱԳ նախարարը լրագրողների հետ զրուցելիս հավելել Է, որ «այդ գործընթացը անհրաժեշտության դեպքում կշարունակվի»:
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ արդեն ավելի քան երեսուն տարի չկան դիվանագիտական հարաբերություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում