Անկարայում Էրդողանի գլխավորությամբ արտակարգ ժողով է հրավիրվել
10/09/2013 15:44
Նմանատիպ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անվտանգության հարցերով արտակարգ հանդիպում է հրավիրվել: Այս մասին հաղորդում է թուրքական «Radikal» պարբերականը:
Հավաքը մեկնարկել է Թուրքիայի ժամանակով 14.30-ին, վարչապետի նստավայրում: Սպասվում է, որ դրան ներկա են գտնվելու փոխվարչապետ Բեշիր Աթալայը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Մուհամեդ Գյուլերը, ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում