Պաշտոնական Դամասկոսը համաձայնել է սիրիական քիմիական զենքը դնել միջազգային վերահսկողության ներքո
Նմանատիպ
Սիրիան ընդունել է իր տարածքում գտնվող քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն հաստատելու Ռուսաստանի առաջարկությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Interfax-ը, այդ մասին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը սեպտեմբերի 10-ին Մոսկվայում Պետդումայի ներկայացուցիչ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ:
«Երեկ մենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրեցինք շատ բեղուն բանակցություններ և նրա կողմից առաջ քաշվեց մի նախաձեռնություն, որը վերաբերում է քիմիական զենքին: Եվ արդեն երեկոյան մենք համաձայնեցինք ռուսական կողմի նախաձեռնության հետ»,-ասել է Մուալեմը: Նա շեշտել է, որ դա արվում է նրա համար, որ «հիմքից արմատախիլ արվի ամերիկյան ագրեսիան»:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Ըստ տարբեր աղբյուրների’ հարձակմանը զոհ է գնացել 600-1300 մարդ: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստո? ?ի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները: Նույն օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական հարվածներ կհասցնի Սիրիային, եթե Կոնգրեսից ստանա համաձայնություն: Մինչ Կոնգրեսը նիստ կգումարեր այդ հարցով, Մոսկվան սեպտեմբերի 9-ին առաջարկեց միջազգային հանրությանը կոմպրոմիսի գալ եւ որպես խնդիրը հարթելու խաղաղ տարբերակ առաջարկեց Դամասկոսին’ քիմիական զենքն ի պահ տալ միջազգային կազմակերպություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում