Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը կժամանի Երեւան

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը եւ Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ֆուադ Իսքենդերովը կժամանեն Երեւան:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւը «Թուրան»-ին հայտնել է, որ այցի նպատակը «Արեւելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների երրորդ’ ոչ ֆորմալ հանդի պմանը մասնակցությունն է, որը սեպտեմբերի 12-13-ը կանցկացվի Երեւանում:

Դա վերջին նախապատրաստական միջոցառումն է նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունենալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում